Կիևում սպանել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ Արկադի Բաբչենկոյի կինը նրան հայտնաբերել է տանը՝ մեջքի շրջանում հրազենային վիրավորում ստացած: Լրագրողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

«Կինը եղել է լոգասենյակում, ճիչեր լսելով՝ դուրս է եկել և տեսել ամուսնուն արնաշաղախ վիճակում: Շտապօգնություն է կանչել, նրան տարել են հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Տրակալոն՝ նշելով, որ դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում քննչական-օպերատիվ խումբ է աշխատում:

Արկադի Բաբչենկոն ռուս լրագրող է։ Չեչնիայում պատերազմի տարիներին զինծառայություն անցած Արկադի Բաբչենկոն հայտնի է դարձել որպես ռազմական լրագրող: Եղել է Art of War ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, համագործակցել է ռուսական մի շարք պարբերականների հետ: Բաբչենկոն հայտնի էր նաև Ռուսաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատություններով:

2017 թվականին նա Ռուսաստանից տեղափոխվել է Չեխնիա, ապա հաստատվել Ուկրաինայում: Իր տեղափոխությունը նա բացատրել է այն հանգամանքով, որ Ռուսաստանում իրեն կարող են ազատազրկել:

Թողնել պատասխան