«Հավաքների ազատության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Ընդլայնվում է այն քաղաքացիների շրջանակը, որոնց արգելվում է ցույցեր իրականացնել: Այդ ցանկում են ներառվել հրշեջները, զինվորները և այլն:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան պատգամավորների հետ խորհրդակցություններ է վարում: Օմբուդսմենը գտնում է, որ նշված փոփոխությունները սահմանափակում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Imedinews-ի փոխանցմամբ, խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է փաստաթղթում լրամշակումներ կատարել: