Վրաստանում զբոսաշրջիկների թիվը վերջին 6 ամսվա ընթացքում ավելացել է 12,9 տոկոսով: Այս մասին հուլիսի 4-ին անցկացված գիտաժողովի ընթացքում հայտարարել է Տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն` ներկայացնելով վերջին վիճակագրությունը:
Նրա խոսքով` վերջին 6 ամսվա ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 3 միլիոնի: Այս ցուցանիշը 12,9 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Վրաստան այցելում են հիմնականում հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Պահպանվում է նաեւ դրական ցուցանիշը` Եվրամիության երկրներից:
Տուրիզմի ազգային վարչության ղեկավարի խոսքով` 2015 թ. ընդհանուր առմամբ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,94 մլրդ դոլար, ինչը 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 150 միլիոնով:
2016 թ. առաջին չորս ամիսների կտրվածքով` ոլորտից ստացված եկամուտը կազմել է 354,5 մլն դոլար` նախորդ տարվա 48 միլիոնի փոխարեն: