Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով Թբիլիսի կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Վաղը՝ մայիսի 26-ին, Վրաստանի վարչապետը կառավարության շենքում կընդունի Եվրահանձնաժողովի նախագահին: Հանդիպումից հետո նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Կառավարության ղեկավարը Եվրահանձնաժողովի նախագահի և Վրաստան այցելած մի շարք բարձրաստիճան հյուրերի հետ կմասնակցի տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա «Հուալինգ» հյուրանոցում:
Ժան-Կլոդ Յունկերը 6 երկրների նախագահների հետ կմասնակցի մայիսի 26-ին առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին:
Մայիսի 26-ին` Վրաստանի առաջին հանրապետության անկախության օրը, առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, Վրաստան են այցելելու Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Հայաստանի, Սլովակիայի և Եվրահանձնաժողովի նախագահները: