Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի ոլորտում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Դեսպան Սադոյանն ընդգծել է Նինոծմինդայից Հայաստանի սահման և Գոգավան-Գուգութի անցակետի հարակից ավտոճանապարհների նորոգման աշխատանքների կարևորությունը։
Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտին առնչվող այլ հարցեր: Նախարար Ցքիտիշվիլին էլ ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերն ու նախագծերը և վստահություն հայտնել, որ ՀՀ դեսպանի կողմից բարձրացված հարցերը մոտ ապագայում կլուծվեն։