Մահով լի քաղաքը

Աննա Դոլիձեն իրավաբանական գիտությունների դոկտոր է, ղեկավարել է Վրաստանում ամենահեղինակավոր իրավաբանական կազմակերպություններից մեկի՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Եղել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի խորհրդարանական հարցերով քարտուղար, իսկ այժմ Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի անդամ է:

Նշված հոդվածում Դոլիձեն անդրադարձել է Թբիլիսիում վերջին ժամանակներում տեղի ունեցած դժբախտ պատահարներին: Բոլոր այն օրինակները, ինչի վերաբերյալ գրել է, իրականում տեղի են ունեցել: Հարկ է նշել նաև, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կարգախոսն է` «Կյանքով լի քաղաք»: Հոդվածի հայերեն թարգմանությունն ամբողջովին ներկայացնում ենք ստորև:

―――――――――――――――――――――――――――――――――――――――――――

Հագեք լավագույն հագուստները: Լավ նայեք երեխաներին և գրկեք: Հանդիպեք ձեր մորը: Զանգահարեք ընկերներին: Նայեք տան փաստաթղթերը, ամեն բան կարգի՞ն է: Դուք շուտով կմահանաք: Դուք կմահանաք ճանապարհատրանսպորտային պատահարից: Այս քաղաքում հո այսպես են մահանում: Իսկ մի օր, առավոտյան կնախաճաշեք ընտանիքի հետ, երեխաներին դպրոց կտանեք, աշխատանքի կգնանք և երրորդ մեծ խցանումը հաղթահարելուց հետո, հրապարակներից մեկի մոտ, անկառավարելի BMW-ով, բարձր արագությամբ, պարեկային ոստիկանության պասիվությամբ ինչ-որ մի ալյասերված երիտասարդ ճանապարհ չի զիջի և կբախվի ձեզ: Իհարկե, շտապօգնություն կզանգահարեն, սակայն խցանումների պատճառով 20 րոպե կուշանա և դուք կմահանաք: Այստեղ այսպես են մահանում: Կամ, եթե մեքենա չեք վարում, հնարավոր է այս ամենը մի փոքր այլ կերպ լինի: Ձեր տան մոտի անցումը կա չէ՞, ավտոբուսից իջնող երեխային դիմավորելիս, ինչ որ տաքացած և հեռախոսում խորացած վարորդ չի կանգնի անցումի մոտ: Հետո շատ կտխրի, սակայն դուք հո արդեն մահացած կլինեք:

Հնարավոր է այդպես չլինի: Դուք կարող է մահանաք թոքերի քաղցկեղից: Ձեր տնից 200 մետր հեռավորության վրա հո բենզալցակայան կա, ձեր շենքի դիմաց փոքր այգու փոխարեն մեծ շինարարություն է ընթանում, աշխատանքից հետո սրճարանում նստում եք ընկերների հետ, այդ փողոցում օդի պարունակության մեջ թթվածնից ավել թույն կա` այս աղտոտված աղբյուրներից մեկը անպայման կաշխատի: Այս քաղաքում այսպես են մահանում: Ձերոնք կփորձեն օգնել, Գերմանիա կուղարկեն, գումար կհավաքեն, սակայն գերմանացի բժիշկները ստիպված ձեռքերը կլվան ու պրոֆեսիոնալ հիվանդանոցի համար համապատասխան գումար կպահանջեն: Դուք, անպայման, կմահանաք, որովհետև, այսքան ախտոտված աղբյուրներից մեկը անպայման կհաղթի:

Ոչ: Հնարավոր է այս ամենը այլ կերպ տեղի ունենա: Հաջորդ շաբաթ պատրաստվում էիք երեխաներին էքսկուրիսիա ուղարկել Անանուրի չէ՞, փողոցն անցկացնելու համար մեքենայից իջնելիս, աջից, նորակառույց շենքի պատուհանները լավ տեղադրված չեն լինի: Կընկնեն ձեր վրա և դուք տեղում կմահանաք: Ոստիկանը կգա, դեպքի վայրը կզննի, կսկսեն հետաքննությունը, սակայն ձեզ արդեն ոչինչ չի փրկի:

Այլ տարբերակներ էլ կան: Այսքան ժամանակ, որ ջեռուցման կենտրոնական համակարգի համար չեք կարողանում գումար հավաքել, ձեր գազի հին վառարաններից արտահոսք կլինի և ամբողջ առավոտ զանգելուց հետո ձեր ընկերները կեսօրին ձեզ կգտնեն գազից թունավորված` տանը հանգիստ քնած: Կամ շենքի հրդեհային աստիճանները կառուցված չեն լինի և անսարք էլեկտրականության պատճառով բռնկված հրդեհից չեք կարողանա փախչել: Հնարավոր է սա էլ չլինի, հնարավոր է ուղղակի լողալու գնաք և ոչ ոք չզգուշացնի ձեզ, որ այստեղ սողանք կա, ու լողալը վտանգավոր է: Հետո մի քանի օր քեզ կփնտրեն ու կգտնեն մահացած: Կամ վայրենացած սկեսրայրը կարող է ձեզ սպանել, կամ թշնամացած բաժնետերը:

Միևնույն է, պատրաստեք լավագույն հագուստը և գրկեք երեխաներին: Քանի որ դուք կմահանաք: Դուք կարծում եք սա ձեզ չի՞ սպառնում: Բայց այս քաղաքում այսպես են մահանում:

Աննա Դոլիձե

Թողնել պատասխան