Այսօրվանից ուժի մեջ է մտել Վրաստանի և Մոլդովայի կառավարությունների միջև կնքված «Կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան:
Կոնվենցիան ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 29-ին, Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի և Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի կողմից, Վրաստան կատարած այցի շրջանակներում:
Այս կոնվենցիայի հիմնական նպատակն է բարձրացնել տնտեսական համագործակցությունը երկրների միջև և խրախուսել ներդրումները, չխուսափել հարկերի վճարումից, որոնք ձեռք են բերվում հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման միջազգային չափանիշների ներդրման միջոցով:
Հատկանշական է, որ ներկայումս կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը կիրառվում է 55 երկրներում: