«Մենք աջակցում ենք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրմանը»,-նման հայտարարութուն է արել Վրաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Ժիրի Սեստակը:
«Սա մեզ համար կարևոր այց է: Չեխիայի և Վրաստանի միջև հարաբերությունները միշտ բարեկամական են եղել և դրանք շարունակում են զարգանալ: Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ երեկ մենք զրուցեցինք համագործակցությունների և հնարավորությունների հարցերի շուրջ: Մենք ստացանք տեղեկատվություն Վրաստանի զարգացման վերաբերյալ: Չեխիայի Հանրապետությունն աջակցում է և ընդունում Վրաստանի տարածքային ամբողջականությունը»-հայտարարել է Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահը:
Նա խոսել է նաև Վրաստանի և Չեխիայի տնտեսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ աջակցում են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
«Մեր պատվիրակության հետ մեկտեղ 15 գործարար է ժամանել, որոնք այսօր մասնակցել են բիզնես-ֆորումին: Հույս ունենք, որ այս ամենը նոր հնարավորություններ կընձեռնի մեզ»,- հավելել է Ժիրի Սեստակը: