Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Լևան Իզորիան և Ջոն Ռուդը հանդիպմանը քննարկել են ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերմանն առընչվող հարցեր: Պաշտպանության նախարար Իզորիան նշել է, որ Վրաստանը ԱՄՆ-ից «Ջավելին» հակատանկային համալիր գնելուց հետո, ինչը, ըստ նախարարի, շարունակական է լինելու, էլ ավելի է զարգացնում համագործակցությունը: