Ապօրինաբար վարկ վերցնելու մեղադրանքով 3 անձ է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ապօրինի վարկ վերցնելու փաստով 3 անձի են ձերբակալել: Ինչպես տեղեկացնում են քննչական ծառայությունից, հետաքննությունը պարզել է, որ երկու դեպքում մեղադրյալներն ապօրինի վարկ վերցնելու նպատակով կոմերցիոն բանկերում կեղծ տվյալներ են ներկայացրել իրենց ֆինանսական տվյալների վերաբերյալ՝ նշելով իբր աշխատում են տարբեր կառույցներում և համապատասխան աշխատավարձ են ստանում: Իսկ երրորդ մեղադրյալը բանկին աշխատավարձի վերաբերյալ կեղծ փաստաթուղթ է ներկայացրել:

«Վարկի տեսքով վերցված գումարը մեղադրյալներն ապօրինաբար են ստացել և չեն մարել վարկը: Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում հետաքննչական ծառայությունը ապօրինաբար վարկ վերցնելու 43 դեպքի առընչությամբ հետաքննություն է սկսել: Նշված հանցագործությունները կանխելու նպատակով, հետաքննչական ծառայությունն իր ակտիվ աշխատանքները կշարունակի նաև ապագայում»,- ասվում է ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով, ինչը 2-5 տարի ազատազրկում է ենթադրում:

Թողնել պատասխան