«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում խորհրդարանական մեծամասնության նիստը: Ինչպես հայտնի է, նիստի քննարկման թեմաներից մեկը կլինի թմրանյութերին վերաբերող քաղաքականությունը:
Նիստին մասնակցում են կուսակցության քաղխորհրդի կազմը, կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանական մեծամասնության անդամ Կարլո Կոպալիան նիստից առաջ հայտարարել է, որ այսօր թիմը կփորձի թմրանյութերին վերաբերող քաղաքականության շուրջ համաձայնության գալ: