Վրաստանի Մարնեուլիի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղի դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Նոկո Խաչատրյանն է՝ ապագա բժիշկ-ֆուտբոլիստը: Փայլուն ֆուտբոլ խաղալը, սակայն, նրա միակ առավելությունը չէ: Նոկոն դասարանի «գերազանցիկն» է՝ փայլուն տիրապետում է նաև պետական լեզվին: Որոշ բառեր մոռանալով, բայց ինքնավստահ արտասանում է վրացերեն քառյակներ ու պատասխանում մեր հարցերին: Ասում է՝ «որ մեծանամ, բժիշկ եմ դառնալու, պետք է մարդկանց բուժեմ և երջանկացնեմ»:
Համագյուղացիներն ասում են, որ այս սերունդն ավելի հեշտությամբ է ընկալում լեզուն, դա կախված է նաև հարևան՝ վրացիներով և աբխազներով բնակեցված գյուղերի բնակիչներից՝. միասին խաղում են, շփում: Այս գյուղերի վրացերենի մասնագետները դասավանդում են նաև Կարմիր գյուղի դպրոցում:
Նոկոյի նմանները, սակայն, շատ չեն: Ցածր դասարանի աշակերտները գրում, կարդում են վրացերեն, կազմում են նախադասություններ և արտասանում, վրացերեն լեզվով զրուցել՝ դժվարանում են: