Այսօր Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում Վրաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կբացվի «Վրաստանի ժողովրդավարական հանրապետություն. 1918-1921» ցուցահանդեսը:
Կենտրոնական նախամուտքում կներկայացվեն 1918-1921թթ. կրթական բարեփոխումների մասին փաստաթղթերն ու լուսանկարները: Այս նյութերը պահպանվում են Վրաստանի ազգային արխիվում, խորհրդարանական ու ԹՊՀ-ի գրադարաններում:
Համալսարանի թանգարանի ցուցասրահում կներկայացվեն գաղթի մասին պատմող եզակի փաստաթղթեր, պետական խորհրդանիշները, կնիքները, առաջին հանրապետության կառավարության և օտարերկրյա դիվանագիտական կորպուսների միջև երկխոսությունների նմուշներ, Սահմանադրության ֆրանսերեն և անգլերեն տարբերակները:
Միջոցառման շրջանակներում կներկայացվի նաև Վլադիմիր Վոիտինսկու «Վրաստանի ժողովրդավարություն» գրքի վրացերեն տարբերակը: