Վրաստանի ծայրահեղ ազգայնական միավորումն ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ երթ է անցկացնում

Վրաստանի ծայրահեղ ազգայնական «Վրաստանի ազգային միասնություն» կազմակերպության անդամներն իրենց աջակիցների հետ ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ երթ են անցկացնում: Նրանք մետրոյի Ռուսթավելի կայարանից շարժվում են դեպի Քաշվեթիի եկեղեցի:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ մինչև երթը սկսելը ոստիկանությունը տարել է կազմակերպության երկու առաջնորդների՝ Թառնիկե Վաշակիձեին և Իրակլի Ղուտիձեին:

Նշենք, որ երեկ հայտնի էր դարձել որ «Վրացիների քայլերթ» և ԼԳԲՏ (լեյսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները մայիսի 17-ին ակցիաներ չեն անցկացնի:

Նյութի աղբյուր ՝ imedinews.ge

nac3

 

nac2

 

nac4

Թողնել պատասխան