Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը Մոսկվայի հետ երկխոսություն է ուզում։
Նախագահը կարծում է, որ իշխանության գալով՝ իր թիմը ճիշտ քաղաքականություն է ընտրել, ինչը թույլ է տալիս տրամաբանական, հիմնավորված երկխոսություն առաջարկել:
«Միշտ ասել եմ, որ երազում եմ Ռուսաստանի առաջնորդի հետ զրուցել՝ ոչ թե նրա իմիջից ելնելով, այլև Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում ապրող որևէ ռուսական ընտանիքի շահերի մասին: Եթե ես այս ձևաչափով խոսեմ ռուս առաջնորդի հետ, մենք կհաշտվենք, քանի որ սա կոչվում է ժամանակակից քաղաքականություն, այսինքն այնպիսի զրույց, ինչպես զրուցում ենք Լեհաստանի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի հետ»,- հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: