Վրացական երազանքի առաջնորդներին ապօրինի գաղտնալսման մեջ մեղադրվողները դատապարտվել են ազատազրկման: Վաժա Լելուաշվիլին` 3, Լևան Կարդավան և Շոթա Խիզանիշվիլին` 1.6 տարի ժամկետով: Հիշեցնենք որ ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Խիզանիշվիլին, Կարդավան և Լելուաշվլին մեղադրվում էին պաշտոնական դիրքի չարաշահման, նախկին ընդդիմադիր առաջնորդների ապօրինի գաղտնալսման մեջ` համակարգչային վիրուսի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի անվտանգության աշխատակից Բեսիկ Սուրմավայի վրա ճնշում գործադրելու միջոցով:
Խոսքը վրացական երազանքի առաջնորդների` 2012 թվականի ընտրություններից առաջ գաղտի ձայնագրությունների տարածման մասին է: Դատական նիստին ներկա են եղել բոլոր երեք մեղադրայլները: Շոթա Խիզանիշվիլին դատավճռի ընթերցումից հետո դատական նիստի դահլիճում կալանավորվել է, մյուս երկու մեղադրյալները արդեն պատիժ են կրում այլ գործերով: