Թբիլիսիի քաղաքապետարանին, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, պետական բյուջեից 30 մլն լարի կհատկացվի։ Այս մասին հայտնի է դարձել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, քաղաքապետ Կախա Կալաձեի և ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի աշխատանքային հանդիպման ժամանակ:
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կառավարությանը, և նշել, որ հատկացվող լրացուցիչ ֆինանսական միջոցները կարևոր ենթակառուցվածքների զարգացման վրա կծախսվեն:
Այս որոշումը համապատասխանում է վարչապետի՝ երկրում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ուղղությամբ աշխատանքներ կտարվեն նաև Վրաստանի տարբեր շրջաններում։