Ռուսաստանի պատրիարքարանն իր ներկայացուցչին կուղարկի Վրաստան, ասված է պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ըստ տեղեկատվության, ռուս Ուղղափառ Եկեղեցու որոշումը երկու օր առաջ է քննարկվել վրաց եկեղեցու հետ: Վլադիմիր Ալեքսանդրովը կծառայի Թբիլիսիի Սուրբ Իոանե եկեղեցում և անհրաժեշտության դեպքում կներկայացնի ռուս Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը:
Վրաստանի պատրիարքարանը պարզաբանել է, որ ռուս եկեղեցու հոգևորականի ներկայությունը Վրաստանում, թույլ կտա որոշակի համաձայնությունների գալ, բացի այդ, նույն կերպ, Մոսկվայի վրացական եղեկեցում ծառայում է Վրաստանից ուղարկված Կախաբեր Գոգոտիշվիլին:
«Եթե մենք ուղարկում ենք, ապա նրանք էլ օրինական իրավունք ունեն ուղարկելու», — ասել է հայր Միքայել Բոտկովելը: