«Մի բան պարզ է, որ թմրանյութերին վերաբերող ներկայիս քաղաքականությունը որևէ մեկի համար ընդունելի չէ», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` անդրադառնալով թմրանյութերին վերաբերող քաղաքականությանը։ Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ վարչապետի՝ թմրանյութեր օգտագործողների նկատմամբ մարդասիրական մոտեցումները հիմնավորված են շատ երկրներում, սակայն սա ոչ մի կերպ չպետք է շփոթել թմրանյութերի տարածման հետ:
«Սա բացարձակապես անընդունելի է և մենք պետք է պայքարենք թմրանյութերի դիլերների և ապօրինի վաճառքի դեմ: Հուսով եմ, որ ինչ-որ կոնսենսուսի կհասնենք: Մեր թիմը պատրաստ է քննարկումների, որոնց արդյունքում կորոշվի, թե ինչն է նպաստում այսօր առողջ ապրելակերպի խթանմանը: Սա պարզապես հայտարարություն չէ: Հարցի արագ լուծման համար յուրաքանչյուր քայլ որոշվում է առանձին և ստանում համապատասխան ֆինանսավորում», — ասել է Կվիրիկաշվիլին: