Նորաստեղծ «Մեսխեթիա արտադրանք» ասոցիացիան պատրաստվում է Սամցխե–Ջավախեթիում անվճար փաթեթավորել անդամ ֆերմերների արտադրանքը: Այս մասին հաղորդում է «Հարավային դարպաս» (www.sknews.ge) գործակալությունը:
Նշվում է, որ ասոցիացիայում կարող են անդամագրել մեղր, միրգ և բանջարեղեն ու պանիր արտադրող կոոպերատիվներն ու ֆերմերները:
«Մեսխեթիա արտադրանք»-ը փաթեթավորման հնարավորությունը է ստացել՝ հաղթելով Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Սամցխե-Ջավախքի շրջանային վարչության և Ճապոնիայի զարգացման գործակալության կողմից հայտարարված մրցույթում: