Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խորհրդարանում լիարժեք տեղեկատվություն կտա Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանության հատուկ գործողության մասին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
«Հասարակությունը բոլոր հարցերի հետ կապված պետք է ունենա ճշգրիտ տեղեկատվություն։ Ընդդիմությունը ունի լրացուցիչ հարցեր, որոնք չեն անտեսվի»,- իշխող կուսակցության պատգամավորի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» գիշերային ակումբներում ոստիկանությունը անցած շաբաթավերջին հատուկ գործողություն է իրականացրել, որի ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, թմրանյութ վաճառող մի քանի անձ է ձերբակալվել: