«Մեր նպատակն է, որ մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտն (հունիսի վերջն) ընդունվի թմրամիջոցների քաղաքականության մասին օրինագիծը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով, օրինագծի ընդունման ժամկետների մասին «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներսում համաձայնություն կա։