Վրաստանի Առաջին Հանրապետության 100 ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում անցկացվել է գիտաժողով։
ԱՄՆ-ի նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաները զրուցել են Վրաստանի՝ հյուսիսատլանտյան դաշինքում ինտեգրվելու ճանապարհին առկա մարտահրավերների, ինչպես նաև մամուլի ազատության և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ: Հանդիպման պատվավոր հյուրն է եղել Վրաստանի առաջին հանրապետության կառավարության ղեկավարի որդին՝ Ռեջեբ Ժորդանիան:
«Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիան և հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի մասնիկն են, և ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Միայն Վրաստանը պետք է որոշի իր ապագան: Վրաստանի՝ ՆԱՏՕ-ում անդամագրվելու վերաբերյալ որևէ երկիր չունի վետոյի իրավունք»,-հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջի Բրինքը: