«Brexit»-ի արձագանքները շարունակվում են

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը չի բացառում, որ Մեծ Բրիտանիայի օրինակին կարող են հետևել նաև ԵՄ այլ անդամ պետություններ ևս: скачанные файлы«Bild» թերթին տված հարցազրույցում Յունկերն ասել է, թե Եվրոպայի պոպուլիստները հակավերոպական քաղաքականության հարցում աղմուկ բարձրացնելու հնարավորությունը բաց չեն թողնի: Եվրահանձնաժողովի նախագահը խստորեն քննադատել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի` ԵՄ-ի կազմից դուրս գալու հանրաքվեն նշանակելու համար. «Եթե ինչ-որ մեկը երկուշաբթի օրվանից մինչեւ շաբաթ քննադատում է ԵՄ-ն, կիրակի օրը որեւէ մեկը չի հավատա, որ իրենց առջև համոզիչ եվրոպացի է»,— ասել է Յունկերը:

imagesԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշումը որակել է որպես բեկումնային պահ Եվրոպայում. «Ասելու ոչինչ չկա, սա բեկումնային պահ է եվրապական միասնության գործընթացում»,— կանցլերի խոսքերը մեջբերել է ինտերպրեսնյուզը: Մերկելը խորհուրդ է տվել` խուսափել արագ և պարզ ենթադրություններ անելուց, այլ պետք է ամեն ինչի մասին դատել գիտակցաբար և հանգիստ: Գերմանիայի կառավարության ղեկավարը Բեռլին է հրավիրել Ֆրանիսայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիին և Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին: Նրանց հանդիպումը հնարավոր է հունիսի 27-ին, իսկ 28-ին սպասվում է Մերկելի ելույթը Բունդեսթագի հատուկ նիստում, որտեղ կանցլերը պատգամավորներին կներկայացնի Գերմանական կառավարության դիրքորոշումը:

 

Թողնել պատասխան