Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կրակոցների դեպքի առնչությամբ Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների են փնտրում: Gazeta.SPB լրատվականի տեղեկատվությամբ, մայիսի 7-ին մի կին դիմել էր ոստիկանությանը, ով ականատես է եղել տարօրինակ միջադեպի: Նրա խոսքերով, Պետերբուրգի փողոցներից մեկում տղամարդը կրակել է մեկ այլ մարդու վրա, որից հետո նստել է մեքենան և դեպքի վայրից հեռացել, իսկ վիրավոր տղամարդուն այլ՝ երկու անձ եկել, տեղափոխել են մեքենա և տարել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կրակողը դեպքի վայրից փախուստի է դիմել «Մերսեդես» մակնիշի մեքենայով, իսկ վիրավորին դեպքի վայրից տարել են «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով: Մինչ այդ կրակողը մոտեցել է «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի մեքենային և վարորդին ինչ-որ իր տվել:
Ըստ ոստիկանության, նշված «Մերսեդեսը» Հայաստանի Հանրապետության քաղաքացու է պատկանում, «Տոյոտա Քեմրին»՝ Ղազախստանի, իսկ «Տոյոտա Լենդ Քրաուզերը»՝ Վրաստանի քաղաքացու: Բոլոր երեք տղամարդիկ փնտրվում են: