Վրաստանի Գորիի շրջանի Դիցի գյուղի հատուկ առաջադրանքների բաժնի հսկման կետի մոտ հայտնաբերվել է ՆԳՆ-ի ոստիկան Նուգզար Բարիշվիլիին դին:
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ վերջինս որովայնի շրջանում վնասվածք է ստացել հենց իր զենքից:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով (115-րդ հոդված): Ընտանիքի անդամները ինքնասպանության վարկածն արժանահավատ չեն համարում, պահանջում են բազմակողմանի, օբյեկտիվ քննություն: