Հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցած պատարագից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Պապոմոբիլով շրջել է քաղաքում, որի ընթացքում հավաքված բազմահազար հավատացյալներից միայն Ջավախքից մեկնած 83-ամյա Դալիթա Գոքորյանին է հաջողվել անձամբ ողջունել Պապին: Թե ինչու հենց իրեն հաջողվեց մոտենալ և ստանալ Պապի օրհնությունը, Դալիթա տատը բացատրում է` ինքը անվտանգության աշխատակիցներին ասել է` կողքի քաշվեք, ես հատուկ եկել եմ այստեղ եւ պետք է մոտենամ: Ասում է` Պապին երկարակեցություն և առողջություն է մաղթել, իսկ Պապի պատասխանը չի հասկացել:
Տեսանյութերը` Ազատություն ռադիոկայանի