Թբիլիսիի քաղաքային դատարանը 500 լարիով տուգանել է պահպանակներ արտադրող «Աիիսա» ընկերության ղեկավար Աննա Գաչեչիլաձեին՝ մի շարք օրենքներ խախտելու համար:
Դատարանը բավարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի հայցը, որի պահանջները վերաբերում էր պահպանակների փաթեթավորման 4 տարբերակների՝ այդ թվում Թամար Թագուհու կոմիքսներին: Այս հարցը բարձրացրել էր «Վրացական գաղափար» կուսակցությունը:
Հայցում նշվում է, որ «Աիիսա»-ն, խախտել է բարոյականության նորմերը, ոտնահարել է կոնկրետ խմբի կրոնական զգացմունքները և ազգային արժեքները»: