«Վրացիների քայլերթ» շարժման տեղեկատվությամբ, «մահացու հացադուլի» 3-րդ օրը ակցիայի մասնակիցների ինքնազգացողությունը վատացել է, այդ պատճառով շտապօգնություն է կանչվել: Նշվում է, որ ակցիայի մասնակիցներից ծանր վիճակում գտնվող մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Շարժման տեղեկատվությամբ, պարբերաբար վատանում է հացադուլի մասնակիցների ինքնազգացողությունը։ Շտապօգնության տեղեկատվությամբ էլ, խորհրդարանի մոտ մի կին բարձր ճնշում է ունեցել և բժիշկները տեղում նրան օգնություն են ցուցաբերել:
Հիշեցնենք, մայիսի 1-ից «Վրացիների քայլերթ» շարժման անդամներին ազատելու պահանջով «մահացու հացադուլ» է սկսվել: Շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգաձեի տեղեկատվությամբ, նրանք պատրաստվում են տասը իռլանդացու կյանք խլած 1981 թվականի իռլանդացի հայրենասերների ակցիայի նման՝ «մահացու հացադուլ» անցկացնել։