2018 թվականի 4 ամիսներին Վրաստանից Եվրամիության անդամ երկրներ արտահանված գյուղմթերքի ծավալներն աճել են: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը:
Նախորդ տարվա առաջին 4 ամիսներին արտահանվել է 37,8 մլն դոլար արժողության գյուղմթերք։ Այս ցուցանիշը 22,1 տոկոսով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Imedinews-ի փոխանցմամբ, նախարարության տեղեկատվությամբ, հիշյալ ժամանակաշրջանում ԵՄ երկրներ են արտահանվել ալկոհոլային խմիչքներ, պնդուկ, խաղողի գինիներ, հանքային ջրեր և այլն: