«Վրացական երազանք» իշխող խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն վստահեցնում է, որ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խուսափում է պատասխանել հասարակությանը հուզող հարցերին։
Նախագահը հեռացավ Վրաստանի խորհրդարանից, խուսափեց մասնակցել հեռուստատեսային բանավեճից, որովհետև չի ցանկանում պատասխանել հասարակությանը հուզող հարցերին»-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Մդինարաձեն:
Մդինարաձեն կարծում է, որ լինելով նախագահի պաշտոնում արդեն 5 տարի, Գիորգի Մարգվելաշվիլին պետք է պատասխանատվություն կրեր համապարփակ, հասցեական զեկույցով հանդես գալու։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ի նշան բողոքի մայիսի 2-ին լքել է խորհրդարանի նիստը, որտեղ իր ամենամյա զեկույցից հետո սկսվել էր պատգամավորների հետ բանավեճը։