Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգյանի հետ:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները անդրադարձել են հայ-վրացական համագործակցության հարցերին, քննարկել են նաև Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը ուշադրությամբ է հետևում Հայաստանում ընթացող իրադարձություններին: