Վրաստանի Ներքին գործերի նախարարության ինքնաթիռները Դարիալի կիրճից տարհանել են բնական աղետից պատսպարված մարդկանց` վանքի ճգնավորներին, օտարեկրյա զբոսաշրջիկներին և մաքսային տերմինալի աշխատակիցներին: Հիշեցնենք` Դևդարակի սառցադաշտի հիմքի մոտ, մոտ մեկ կիլոմետր եկարությամբ ճանապարհ է վնասվել` հեղեղվելով Թերեքի գետից: Գետը փոխել է հունը և հոսել ավտոճանապարհով, ինչի հետևանքով մոտ մեկ կիլոմետր ճանապարհահատված կտրվել է աշխարհից:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին ենթադրում է, որ Դարյալի կիրճի ճանապարհը վերականգնելու համար 2 շաբաթ կպահանջվի: Նա ասել է, որ աղետի հետևանքները վերացնելու նպատակով` պետբյուջեից գումարներ են նախատեսվել: Աղետի վտանգի պատճառով Մծխեթա-Ստեփանցմինդա-Լարս Վտոճանապարհի 134-135 կիլոմետրում, վտանգավոր գոտում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկն արգելվել է: