Վրաստանի փոխվարչապետ, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան անդրադառնալով նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլիի ամենամյա զեկույցին, այն համարել է պոպուլիստական։
Գախարիան նշել է, որ նախագահից ակնկալում էր երկրում առկա խնդիրների վերաբերյալ ավելի բովանդակային ելույթ:
«Ցավոք, ես հիասթափված եմ: Մենք տեսնում ենք մեր երկրում առկա խնդիրները, ես սպասում էի, որ դրանց շուրջ քննարկում կընթանար։ Ցավոք, սա ավելի շատ պոպուլիստական ելույթ էր: Մեզ հաճելի կլիներ օբյեկտիվ գնահատականներ լսել։ Ցավում եմ, որովհետև այն նախագահի վերջին ելույթն էր, որը պետք է լիներ ավելի բովանդակային ու հասցեական»,-ասել է Գախարիան:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը իր ելույթից հետո սկսված բանավեճի ընթացքում ի նշան բողոքի հեռացել է խորհրդարանից։