«Ցավոք, «Վրացական երազանք» կուսակցությունը դեռևս չի կարողացել ձևավորվել երկարաժամկետ հեռանկարի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Վարչապետի խոսքով, քաղխորհրդի այսօր նախատեսված նիստի օրակարգում կուսակցության առաջիկա անելիքներն են:Կվիրիկաշվիլին այս համատեքստում դրական է գնահատում կուսակցության ղեկավարի պարտականությունները նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստանձնելու փաստը:
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ ինք շարունակելու է գործունեությունը կուսակցության քաղխորհրդում։