Վրաստանի համար վտանգ ներկայացնող երկրների շարքն ըստ որոշ քաղաքացիների՝ գլխավորում է Ռուսաստանը։ Այս մասին ներկայացվում է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հանրային կարծիքի հերթական հարցման արդյունքներում։
«Ո՞ր երկիրն է վտանգ ներկայացնում Վրաստանի համար» հարցին քաղաքացիների15 տոկոսը դժվարացել է պատասխանել, 4 տոկոսի կարծիքով չկա նման երկիր։ Մեկական տոկոս էլ կարծում է այդ երկիրը Ադրբեջանն է ու հենց Վրաստանը։
Հարցվածների 8 տոկոսի կարծիքով Վրաստանի համար վտանգ է ներկայացնում Թուրքիան, 5 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն: Իսկ առյուծի բաժինը՝ 63 տոկոսը հասել է Ռուսաստանին։ Բնակչության 33 տոկոսը կարծում է, որ Վրաստանի ազգային անվտանգությանն ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան:
Վրաստանի մասշտաբով հարցումն անցկացվել է մարտի 20-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 2 194 քաղաքացի: