Խորհրդարանական մեծամասնության ղեկավարներից Արչիլ Թալակվաձեն հավաստիացրել է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերադարձը կադրային փոփոխություններ չի ենթադրում։
Նա նշել է, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կշարունակի սկսած գործը, խորհրդարանն էլ Իրակլի Կբախիձեի գլխավորությամբ կաջակցի իշխող ուժի բարեփոխումների ծրագրին։
«Պարոն Բիձինա Իվանիշվիլին կղեկավարի մեր կուսակցությունը: Մենք սատարում ենք այս որոշմանը, որի մասին այլ մանրամասներ կներկայացնենք քաղխորհրդի նիստից հետո»,-նշել է Թալակվաձեն:
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին խորհրդարանական մեծամասնության նիստում որոշում է կայացվել, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է կուսակցություն՝ ստանձնելով իր իսկ կողմից հիմնադրված «Վրացական երազանք»-ի ղեկավարությունը։