Թուրքական դատարանը 15 լրագրողների ազատազրկաման է դատապարտել։ Լրատվամիջոցների աշխատակիցները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու մեջ։
Չնայած միջազգային խիստ քննադատությանը, դատարանը որոշում է կայացրել, որ իրենց գործունեությամբ հիշյալ լրագրողները աջակցել են ահաբեկչական կազմակերպություններին և ԱՄՆ-ում բնակվող հոգևոր առաջնորդ Ֆեթուլա Գյուլենին: Վերջինիս Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
Լրագրողներին սպառնում է 2-8 տարվա ազատազրկում: Դատական գործընթացն ընթանում էր ավելի քան 10 ամիս, փոխանցում է rustavi 2-ը։