«Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հաջորդեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները»,- անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին հայտարարել է Վրաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Խաթունա Սամնիձեն: Վերջինս ասել է, որ գործընթացը չպետք է թուլացնել և սկսածը պետք է մինչև վերջ տանել:
«Սերժ Սարգսյանը տասը տարի առաջ ցուցարարներին ցրելով, մարդկանց սպանելով դարձավ նախագահ: Նա զավթել է այդ մանդատը: Նախադեպերի մասին եթե խոսենք, ապա դա նման է Սաակաշվիլիին, ով տարիներ առաջ մանդատ զավթեց: Երկու դեպքում էլ Սահմանադրություն փոխվեց և երկուսն էլ փորձում էին վերարտադրվել, ինչը չներեցին քաղաքացիները: Ոչ մի երկրում ամբողջատիրություն չկա: Ուժը, որը ղեկավարում էր այս ակցիաները, հակառուսական է: Նրանք պետք է շարունակեն իրենց պահանջները»,- հայտարարել է Սամնիձեն: