«Վրաստանի տարածքի 20 տոկոսը բռնագրավված է, այս մասին նույնիսկ երեխաները գիտեն»,-ի պատասխան ՌԴ-ի ԱԳՆ-ի խոսնակը Մարիա Զախարովայի հայտարարությանը, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն
Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր մտահոգությունն է հայտնել վերջին մի քանի ամիսների ընթացքում 35 քաղաքացու առևանգման փաստի առիթով՝ նշելով, որ հարցն առաջիկայում կբարձրացնի ՄԱԿ-ի ամբիոնից:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել էր, թե Տատունաշվիլիի առևանգման գործը բացասաբար չի ազդի ռուս-վրացական հարաբերությունների վրա:
Զախարովան նաև անդրադարձել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի «խաղաղ նախաձեռնությանը»՝ նշելով, որ դրանով վրացական կողմը, ըստ էության, ընդունել է, որ Աբխազիայի և հարավային Օսիայի բնակիչները իրենց չեն համարում և չեն ուզում համարել Վրաստանի քաղաքացիներ: Փոխանցում է imedinews-ը։