Վրաստանի Պաշտպանության նախարարությունը 1,32 մլն լարի կհատկացնի մայիսի 26-ին երկրի անկախության հերթական տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար:
Մայիսի 26-ին Պաշտպանության նախարարությունը մայրաքաղաք Թբիլիսիում և Վրաստանի 5 քաղաքների հրապարակում բեմահարթակներ կտեղադրի, երդմնակալության արարողություններ, զինված ուժերի և զինտեխնիկայի ցուցահանդեսներ կկազմակերպի: Փոխանցում է gbc.ge կայքը։