Վրաստանի ներքին գործերի նախարարությունում վստահ են, որ դատախազությունը ուներ բոլոր հիմքերը Էրոսի Կիցմարիշվիլիի մահվան գործը կարճելու համար:
Ըստ նախարար Մղեբրիշվիլիի` դատախազությունը հիմնվել է բացառապես փաստերի վրա. «Մենք մեծաքանակ ապացույցներ ունեինք ` այսպիսի որոշում ընդունելու համար»,- հայտարարել է նախարարը: Ըստ դատախազության` Էրոսի Կիցմարիշվիլին ոչ մեկի կողմից ինքնասպանության չի հասցվել, և ոչ ոք նրան չի սպանել, նա ինքասպանություն է գործել: Դատախազությունը դադարեցրել է նրա մահվան փաստով գործի քննությունը:
Նրա եղբայրը համոզված է, որ ինքնասպանության վարկածը տեղ չունի, քանի որ Կիցմարիշվիլին շատ ծրագրեր ուներ: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հիմնադիր, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեպսան Էրոսի Կիցմարիշվիլին սեփական մեքենայում, հրազենային վնասվածքով մահացած էր գտնվե` լ 2014-ի հուլիսի 15-ին: Դատախազության վարկածի հետ համամիտ չեն մահացածի հարազատները եւ մտերիմները: