Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը խափանումներով է աշխատում

Մի խումբ ցուցարարները արգելափակել են հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն հսկիչ-անցագրային կետը:

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետ տանող հատվածում։ Դեպքի վայր է ժամանել Տավուշի մարզպետը։

Նշվում է, որ Սադախլո-Բագրատաշեն անցակետը արդեն մի քանի ժամ է խափանումներով է աշխատում: Տարածված տեղեկատվությամբ՝ շարունակվում է ցուցարարների հոսքը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող բողոքի ակցիաները նոր թափ են ստանում Երևանում ու տարբեր շրջաններում։

Այդ մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ https://www.facebook.com/CivilNet.TV/videos/2325158614220668/

Թողնել պատասխան