Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Fecebook-ի իր էջում Մարջանիշվիլիի հրապարակից ուղիղ միացմամբ դիմել է գործարարներին, համաքաղաքացիներին մասնակցել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին:
Կալաձեն հիշյալ հրապարակի կանաչապատման համար նվիրաբերած բույսերի համար շնորհակալություն է հայտնել հայտնի այգեգործ, «Գարդենիա» այգու հիմնադիր Զուրա Շևարդնաձեին:
«Օգտվելով առիթից գործարարներին կոչ եմ անում մասնակցել քաղաքի կանաչապատման աշխատանքներին, ինչպես դա արեցին ամանորին՝ քաղաքը զարդարելիս: Միասին խնամենք ու զարդարենք մեր քաղաքը: Համոզված եմ, որ քաղաքը գեղեցկացնելու հարցում բազմաթիվ գործարարներ կաջակցեն մեզ»,-imedinews-ի փոխանցմամբ, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը: