Գորիի մունիցիպալիտետի Ջարիաշեն գյուղի մոտակայքում ձերբակալվել է տեղի բնակիչ էլիզբար Մեստումրիշվիլին: Interpressnews-ի փոխանցմամբ, վերջինիս սահմանապահները տեղափոխել են Ցխինվալիի ուղղությամբ:
Ականատեսները ասել են, որ Մեստումրիշվիլին Ջարիաշեն գյուղի սահմանի մոտակայքում անասուններին էր արածեցնում, երբ հայտնվել են զինված անձինք ու ձերբակալել նրան: