Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Վրաստանի Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դստեր միջև սիրավեպի մասին:
Ավելի ուշ Բախտաձեն հերքել է տարածված տեղեկատվությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նման հայտարարություն է արել բանկերի հետ կապված Բախտաձեի գործունեությունը քննադատելիս՝ իր ֆեյսբուքյան էջում Վրաստանի գլխավոր ֆինանսիստին անվանելով ապագա վարչապետ և Իվանիշվիլիի «փեսա»: