Կասպիում տաք հետքերով իրավապահները ձերբակալել են եղբորը սպանած քաղաքացուն։ Տեղացիների խոսքով, վերջինս եղբորը սպանել է քնած ժամանակ, հաղորդում է rustavi 2-ը։
Դեռևս չի նշվում սպանության պատճառը, սակայն, ընտանիքի ծանոթները հեռուստաընկերությանը ասել են, որ եղբայրները հակասություններ ունեին, թեև դեպքի նախորդ օրը նրանք դա չեն նկատել։
Հարուցված քրեական գործն ընթանում է ՔՕ-ի 108-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):