Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է Արդարադատության նախարարության «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը։ Այն խստացնում է ազգանուն փոխելու ընթացակարգը:
Փոփոխությունների նպատակն է կանխել Վրաստանի քաղաքացիների կողմից ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի դրույթների խախտումը, նպաստել ԵՄ երկրներում հանցագործություն կատարող Վրաստանի քաղաքացիների բացահայտմանը, Վրաստանում վիզայի ազատականացման երկարաժամկետ գործունեության համար ապահովել հաստատուն օրենսդրական երաշխիք:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, քաղաքացին իրավունք ունի ազգանունը փոխել միայն մեկ անգամ: