Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում տեղի է ունեցել Անտարկտիկայի աշխարհագրական քարտեզների ցուցահանդես:
Բուլղարիայի Հանրապետության դեսպանության եւ Բուլղարիայի Անտարկտիկայի ինստիտուտի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել են Անտարկտիկայի աշխարհագրական քարտեզները միջնադարից մինչ այսօր, ինչպես նաեւ Բուլղարիայի Անտարկտիկայի ինստիտուտի կողմից հրատարակված մի գիրք, որը նկարագրում է Անտարկտիկայի աշխարհագրական քարտեզները:
Այցելուները հնարավորություն ունեցան տեսնել տասնհինգերորդ դարից մինչեւ այսօր առկա քարտեզները:
Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դեսիլավա Իվանովան կարևորել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ հետագա համագործակցությունը:
ԹՊՀ -ի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն էլ խոսելով ցուցահանդեսի եւ համագործակցության կարևորության մասին, ասել է, որ վրացի գիտնականներն առաջիկայում կլինեն նաև Անտարկտիկան ուսումնասիրող բուլղարական արշավախմբի կազմում: