Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձը գրել է Twitter սոցիալական ցանցում:
Վրաստանի վարչապետը հայ գործընկերոջը հաջողություն է մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։
«Շնորհավորում եմ իմ թանկագին ընկերոջը՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա համագործակցությունը և ազգերի միջև բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի», — գրում է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հատկանշական է, որ այս գրառման ներքո արդեն քննադատական մեկնաբանություններ են գրվել, նշելով, թե այս ընտրությունները լեգիտիմ չեն եղել և շնորհավորելու կարիք չկա։